Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ՀՀ ֆինանսների նախարարը 2017թ. Հայաստանում 4.3 տոկոս տնտեսական աճ է ակնկալում

ՀՀ ֆինանսների նախարարը 2017թ. Հայաստանում 4.3 տոկոս տնտեսական աճ է 
ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2017թ. արդյունքներով կարող է տարին փակել 4.3 իրական տնտեսական աճով: Սեպտեմբերի 25-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Մենք իրականում մի շարք մոդելներով և մեզ մոտ առկա գործիքակազմով վարժություններ իրականացրել ենք: Նաև մեր մասնագիտական գործիքակազմերը ցույց են տալիս, որ մենք տարվա վերջում ավելի բարձր տնտեսական աճ ենք ունենալու, քան նախանշված 3.2 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:

Նա հավելեց, որ, հաշվի առնելով արված վերլուծությունները և առկա զարգացումները, ակնկալվում է, որ տարվա վերջում երկիրը կունենա 4,3 տոկոս իրական տնտեսական աճ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am