Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լեհաստանում սկսվում Է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Dragon-17 զինավարժանքների ակտիվ փուլը

Լեհաստանում սկսվում Է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Dragon-17 զինավարժանքների ակտիվ փուլը
 ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ին Լեհաստանի եւ մի շարք այլ պետությունների մասնակցությամբ սկսվում Է Dragon-2017 խոշորամասշտաբ զորավարժությունների հիմնական փուլը: Ինչպես հայտնել Է հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարության պաշտոնական կայքը, այն պլանավորվում Է սեպտեմբերի 25-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակաշրջանում անցկացնել երկրի տարբեր զինափորձարաններում, տեղեկացնում Է -ը: «Այսօր կարեւորագույն իրադարձություն կդառնա RBS-15 mk3 հրթիռների բեռնումը նավերի վրա եւ հրթիռային ֆրեգատների ծով դուրս գալը»,-ՏԱՍՍ-ին տեղեկացրել են զորավարժությունների մամուլի ծառայությունում:

Պաշտոնապես վարժանքները հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են սեպտեմբերի 20-ին: Հայտնի Է, որ վարժանքների ընթացքում գործի կդրվեն 3,5 հազար միավոր տեխնիկա եւ 17 հազար զինվորականներ, ներառյալ դաշնակից մյուս պետությունների ներկայացուցիչները, որոնց թվում են՝ ԱՄՆ-ը, Լիտվան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը եւ Ուկրաինան:

Սեպտեմբերի 26-ին վարժանքներին կայցելի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am