Լեհաստանում սկսվում Է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Dragon-17 զինավարժանքների ակտիվ փուլը
13:33, 25 Սեպտեմբեր, 2017Պաշտոնապես վարժանքները հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են սեպտեմբերի 20-ին: Հայտնի Է, որ վարժանքների ընթացքում գործի կդրվեն 3,5 հազար միավոր տեխնիկա եւ 17 հազար զինվորականներ, ներառյալ դաշնակից մյուս պետությունների ներկայացուցիչները, որոնց թվում են՝ ԱՄՆ-ը, Լիտվան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը եւ Ուկրաինան:
Սեպտեմբերի 26-ին վարժանքներին կայցելի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
© 2009 ARMENPRESS.am