Քաղաքականություն

Բաքվում հայկական եկեղեցու տարածքը փակ է. հայ պատվիրակներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի

1 րոպեի ընթերցում

Բաքվում հայկական եկեղեցու տարածքը փակ է. հայ պատվիրակներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին մասնակցելու նպատակող Ադրբեջան մեկնած ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները շրջել են Բաքվում՝ նկարներ տրամադրելով քաղաքից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:

«Սա Բաքվում նախկին հայկական եկեղեցին է, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է»,- փոխանցել են մեր պատվիրակները՝ հայտնելով, որ հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում