ՀՀ պատմամշակութային մի շարք շենքեր սեպտեմբերի 30-ին բաց կլինեն այցելուների համար
12:16, 23 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին այցելուների համար բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության շենքերը, Երևանի կոնյակի գործարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Աստղադիտարանի գլխավոր մասնաշենքը, որոնք սովորական օրերին փակ են զանգվածային հաճախումների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախնական գրանցման համար զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն հետևյալ հեռախոսահամարով. (011) 52-39-33:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 28-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում