ՀՀ պատմամշակութային մի շարք շենքեր սեպտեմբերի 30-ին բաց կլինեն այցելուների համար

Armenpress 12:16, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին այցելուների համար բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր՝  ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության շենքերը, Երևանի կոնյակի գործարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Աստղադիտարանի գլխավոր մասնաշենքը, որոնք սովորական օրերին փակ են զանգվածային հաճախումների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախնական գրանցման համար զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն հետևյալ հեռախոսահամարով. (011) 52-39-33:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 28-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am