Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Քննարկվել են էներգետիկ ծրագրերում ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունները

 Քննարկվել են էներգետիկ ծրագրերում ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են «Շնող ՀԷԿ»-ի կառուցման, բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացվող ներդրումային ծրագրերին։ Շեյն Ռոզենթալը նախարարին տեղեկացրել է, որ օրերս Հայաստանի ներդրողների ակումբի հետ քննարկել է «Շնող ՀԷԿ»-ի ծրագիրը և դրա իրականացմանը ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունը։

Խոսելով Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու կառավարության վերջերս ընդունած որոշման մասին` Աշոտ Մանուկյանը ներկայացրել է դրա նպատակներն ու նշանակությունը։ Կարևորվել է ինչպես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման, այնպես էլ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 6 ենթակայանների արդականացման և տեխնիկական վերազինման խնդիրը՝ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման համատեքստում։

Հանդիպմանը քննարկվել են նաև ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման ընդլայնման SCADA համակարգի ներդրման ծրագրի  ընթացքը և առաջիկա անելիքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am