«Մանչեսթեր Յոււնայթեդ»-ը հաղթեց առանց Մխիթարյանի
08:32, 21 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցում էր «Բարտոն»-ի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաները» 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը: «Յունայթեդ»-ի կազմում աչքի ընկան Լինգարդը, Մարսիալ և դուբլի հեղինակ դարձավ Ռեշֆորդը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր թիմի կազմում:
Գավաթի խաղարկության հաջորդ փուլ դուրս եկան նաև «Մանչեսթեր Սիթի»-ին, «Չելսի»-ին, «Արսենալ»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում