Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ադրբեջանի համար բանակցային գործընթացը ընդամենը քող է զենք կուտակելու եւ իր կեղծիքը շարունակելու. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի համար բանակցային գործընթացը ընդամենը քող է զենք կուտակելու եւ իր 
կեղծիքը շարունակելու. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դոփում է տեղում Ադրբեջանի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի շրջանակում ամփոփելով համատեղ իրականացված քննարկումները՝ նաեւ կապված հակամարտության կարգավորման գործընթացի հետ, նման համոզմունք հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Քննարկումների ժամանակ կարևորվեց այն խնդիրը, որ Սփյուռքը, պահպանելով այն բոլոր ջանքերը, որ գործադրում է Ցեղասպանության ճանաչման հարցում, միաժամանակ էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնի Արցախի հարցին: Ադրբեջանի համար բանակցային գործընթացն ընդամենը քող է զենք կուտակելու, իր կեղծիքը, իր քարոզչական պատերազմը շարունակելու համար: Ադրբեջանը գործում է և՛ միջազգային իրավունքի դեմ, և՛ միջնորդ պետությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հորդորների և կոչերի դեմ, և ավելին՝ 2016 թվականին (ապրիլին քառօրյա պատերազմ սանձազերծելով-խմբ.) հստակ ցույց տվեց իր իրական դեմքը»,-ընդգծեց նա:

Շավարշ Քոչարյանի հավաստմամբ՝ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան 1990-ականների ագրեսիայի կրկնություն:

 «1994 թվականի եռակողմ համաձայնագիրը՝ Ադրբեջան, Արցախ, Հայաստան, ռազմական գործողությունների դադարեցման և կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին էր: Ուշադրություն եմ դարձնում ռազմական գործողությունների դադարեցում բառակապակցության վրա: Այդ տեսակետից միշտ եղել են խախտումներ, իսկ 2016 թվականի ապրիլյան դեպքերը բացահայտ ռազմական գործողությունների վերսկսում էին: Ադրբեջանը կրկին հայտնվեց ագրեսորի կարգավիճակում»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ Ադրբեջանի գործողությունները որակելով որպես մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am