Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար. Ստանիսլավ Տարասով

Ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար. 
Ստանիսլավ Տարասով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի աբսուրդային դիրքորոշումը մի շարք հարցերի առիթ է տալիս, քանի որ այդ երկիրը կորցնում է ադեկվատությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին  գրառումն Ադրբեջանում անցկացրած դաժան օրերի մասին՝ նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Լապշինի գործն ընդհանրապես դատարկ, անիմաստ նախաձեռնություն էր, եւ  թե ինչու Ադրբեջանը  մտավ դրա մեջ, մինչ այժմ չեմ էլ հասկանում: Ինձ թվում է՝ այն հետապնդում էր որոշակի նպատակներ՝  հաշվի առնելով, որ Լապշինը մի քանի երկրների  քաղաքացի է՝  այդ թվում, նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի,   իրենից  ներկայացնում է ինչ-որ մի նշանակալի դեմք,  ում հայտարարությունները կարող են փոխել հասարակական կարծիքը: Ադրբեջանը  պետք է լրջորեն մտածի իր գործողությունների մասին»,-ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար: Նրա հավաստմամբ՝  դա երբեք չի լինի:

«Արցախ այցելել են եւ շարունակելու են այցելել  լրագրողներ, պատգամավորներ  եւ քաղաքական գործիչներ, քանի որ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները,  նրանք պարտավոր են այնտեղ լինել»,-եզրափակեց Ստանիսլավ Տարասովը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am