Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սուրեն Կարայանը hայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ դաշտ է տեսնում

Սուրեն Կարայանը hայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ 
դաշտ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրւմների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլի ղեկավարած պատվիրակությանը՝ ամփոփելու հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն իր խոսքում նշել է, որ թեև ակնհայտ աճ կա հայ-չեխական տնտեսական հարաբերություններում, սակայն մեծ դաշտ կա համագործակցությունն ընդլայնելու։ Նախարարի խոսքով՝ նկատելի է չեխական ընկերությունների և գործարարների հետաքրքրությունը՝ ներդրումներ կատարելու Հայաստանում։

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը նշել է․ «Արձանագրության շուրջ բանակցությունները բավականին արգասաբեր էին։ Համագործակցության ներկայիս շրջանակները մենք ընդլայնում ենք, և կան մեզ համար բոլորովին նոր ոլորտներ։ Ուրախ եմ, որ հանդիպում ենք ոչ թե որպես բանակցող կողմեր, այլ որպես ընկերներ՝ գտնելու համագործակցության նոր ուղղություններ»։

Նախարար Կարայանը Վլադիմիր Բարտլի հետ քննարկել է համագործակցության շրջանակը, մասնավորապես, արդյունաբերության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում։

Սուրեն Կարայանը և Վլադիմիր Բարտլը բարձր են գնահատել երկու երկրների դեսպանների դերակատարությունը առևտրատնտեսական հարաբերությւնների զարգացման գործում։

Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ կան Երևան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ։ Դեսպանն անդրադարձել է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին, որը մշակվել է չեխական ընկերության կողմից: Պետր Միկիսկան նշել է, թե ինչ ներդրումային հնարավորություններ կան ծրագրի շրջանակներում։

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերոջ հետ մի շարք հայ-չեխական գործարար համաժողովներ են նախաձեռնել, որոնք արդեն իսկ տվել են առաջին արդյունքները։ Նա հավելել է, որ այս տարվա հոկտեմբերին ևս սպասվում է գործարար համաժողով, որին կմասնակցի նաև Չեխիայի Սենատի նախագահը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախարար Սուրեն Կարայանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարելիք այցին՝ տեղում քննարկելու Հայաստան չեխական ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am