Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կարեն Կարապետյանն արդարացրել է ՀՀԿ-ի սպասելիքները. Շարմազանով

Կարեն Կարապետյանն արդարացրել է ՀՀԿ-ի սպասելիքները. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում արդարացրել է իշխող Հանրապետական կուսակցության սպասելիքները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այս ընթացքում մենք տեսնում ենք, որ տնտեսական ակտիվության աճ կա, զբոսաշրջության և արտահանման զգալի աճ ենք նկատում: Լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որ միասին ընդունել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Հարցին` դա նշանակո՞ւմ է, որ 2018-ից հետո էլ Կարապետյանն է լինելու վարչապետ, Շարմազանովը պատասխանեց. «Այսօրվա և 2018-ի վարչապետների ֆունկցիաները շատ տարբեր են լինելու: Այսօրվա վարչապետը չունի 2018-ի վարչապետի` արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, գործադիրն ամբողջությամբ, ուժային կառույցները ղեկավարելու  որևէ գործառույթ: 2018թ.  խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետն ունենալու է այլ լիազորություններ, որտեղ անկասկած տեղ են ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ, նախևառաջ, անվանգությունը և արտաքին քաղաքականությունը: Վարչապետի մեր թեկնածուի հարցի հետ կապված` օրը կգա, բարին հետը, կքննարկենք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am