Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանի արվեստագետները, լրագրողները և պատգամավորները նախագահ Ալիևին կոչ են անում ազատ արձակել ձերբակալված լրագրողին

Ադրբեջանի արվեստագետները, լրագրողները և պատգամավորները նախագահ Ալիևին 
կոչ են անում ազատ արձակել ձերբակալված լրագրողին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, հասարակական և լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել երկրի նախագահ Իլհամ Ալիևին միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:

Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումի մեջ գործիչները նշում են, որ Մեհման Ալիևը մեծ համբավ է վայելում Ադրբեջանում և իր լրատվական գործակալության հետ միասին մեծ հաջողությունների է հասել: Դիմումի հեղինակները հույս են հայտնում, որ նախագահ Ալիևը միջոցներ կձեռնարկի, և լրագրողին ազատություն կշնորհվի:

Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am