Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նախագահը մասնակցել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնական միջոցառումներին

Նախագահը մասնակցել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնական միջոցառումներին
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: 

Երեկոյան Նախագահ Սարգսյանը կմասնակցի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք տոնական ընդունելությանը, այնուհետև Վերածննդի հրապարակում ներկա կգտնվի անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին: 
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am