Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է պղնձաձուլարան կառուցելու ծրագիրը

Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է պղնձաձուլարան կառուցելու ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է մեր երկրում պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: 

«Մենք քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի պատրաստենք ՀՀ-ում պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումները: Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատում ենք չինական կողմի մեր գործընկերների հետ, և երբ լինի նորություն, այդ մասին կհայտնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարայանը:

Նրա տեղեկացմամբ՝ ներդրումային ծրագիրը գնահատվում է 300 մլն դոլար: Ծրագրի տնտեսական արդյունքների մասին հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ դրանք վերջնականապես պարզ կդառնան աշխատանքների ավարտից հետո:

Անդրադառնալով ընթացիկ տարում ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալներին՝ նախարարը հրաժարվեց որևէ թիվ ներկայացնել և ավելացրեց, որ վերջնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am