Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ հրշեջները պատրաստ են կրկին մեկնել Վրաստան

Հայ հրշեջները պատրաստ են կրկին մեկնել Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմի անտառներում շարունակվող հրդեհաշիջման աշխատանքներին:

Նախարարը տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները սպասում են»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տոնոյանը:  

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուշադրությամբ հետևել հարևան երկրում առկա իրավիճակին:

Հայ հրշեջ-փրկարարները մի քանի օր առաջ արդեն իսկ առաջին փուլով մասնակցել են Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին և վերադարձել հայրենիք: Այդ կապակցությամբ հայկական կողմին իրենց շնորհակալությունն էին հայտնել Վրաստանի նախագահն ու վարչապետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am