Հայ հրշեջները պատրաստ են կրկին մեկնել Վրաստան

Armenpress 11:53, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմի անտառներում շարունակվող հրդեհաշիջման աշխատանքներին:

Նախարարը տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները սպասում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տոնոյանը:  

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուշադրությամբ հետևել հարևան երկրում առկա իրավիճակին:

Հայ հրշեջ-փրկարարները մի քանի օր առաջ արդեն իսկ առաջին փուլով մասնակցել են Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին և վերադարձել հայրենիք: Այդ կապակցությամբ հայկական կողմին իրենց շնորհակալությունն էին հայտնել Վրաստանի նախագահն ու վարչապետը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am