Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ախալքալաքի շրջանի Սվիրի գյուղի մարձակայքում մոլեգնող հրդեհը հաջողվել Է մեկուսացնել

Ախալքալաքի շրջանի Սվիրի գյուղի մարձակայքում մոլեգնող հրդեհը հաջողվել Է մեկուսացնել
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհը, որն Ախալքալաքի շրջանի Սվիրի գուղի մարձակայքում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) ընդգրկել Էր կես հեկտար անտառային զանգված, տեղափակված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Գրուզիա»-ին հայտնել Է շրջանային վարչակազմի ղեկավար Զազա Մելիքիձեն:

Հրդեհի վերաբերյալ հաղորդումն ստացվել Է նախօրյակին ցերեկը: Տեղում անհապաղ մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական խմբեր եւ համապատասխան տեխնիկա: Օգոստոսի 29-ի առավոտվանից Ախալքալաքի շրջանում հրդեհի մարմանն Է միացել մի ուղղաթիռ:

«Հրդեհի տարածագոտին չի մեծացել: Մոբիլիզացվել են ներքին գործերի նախարարության հատուկ ծառայությունները: Ամբողջ գիշերվա ընթացքում պատրաստել են ավազան, որտեղից ուղղաթիռը ջուր Է վերցնում: Տեղում մոբիլիզացված են կենդանի ուժ, տեխնիկա: Գործնականում ամենուրեք կենդանի ուժ Է հասցված, որը կրակին թույլ չի տալիս տարածվել»,- պատմել Է Մելիքիձեն:

Նրա խոսքով՝ մերձակա բնակավայրեր կրակի տարածման վտանգ չկա: Սվիրի գյուղը գտնվում Է հրդեհի վայրից 5 կիլոմետր հեռավորության վրա:

Նախօրյակին նաեւ հրդեհ Է բռնկել Ախալքալաքի շրջանի Կորխի գյուղի մերձակայքում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան), բայց այս պահին այն արդեն վերացված Է, հայտնել Է շրջանային վարչակազմի ղեկավար Էդուարդ Աղասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am