Ախալքալաքի շրջանի Սվիրի գյուղի մարձակայքում մոլեգնող հրդեհը հաջողվել Է մեկուսացնել
15:36, 29 Օգոստոս, 2017Հրդեհի վերաբերյալ հաղորդումն ստացվել Է նախօրյակին ցերեկը: Տեղում անհապաղ մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական խմբեր եւ համապատասխան տեխնիկա: Օգոստոսի 29-ի առավոտվանից Ախալքալաքի շրջանում հրդեհի մարմանն Է միացել մի ուղղաթիռ:
«Հրդեհի տարածագոտին չի մեծացել: Մոբիլիզացվել են ներքին գործերի նախարարության հատուկ ծառայությունները: Ամբողջ գիշերվա ընթացքում պատրաստել են ավազան, որտեղից ուղղաթիռը ջուր Է վերցնում: Տեղում մոբիլիզացված են կենդանի ուժ, տեխնիկա: Գործնականում ամենուրեք կենդանի ուժ Է հասցված, որը կրակին թույլ չի տալիս տարածվել»,- պատմել Է Մելիքիձեն:
Նրա խոսքով՝ մերձակա բնակավայրեր կրակի տարածման վտանգ չկա: Սվիրի գյուղը գտնվում Է հրդեհի վայրից 5 կիլոմետր հեռավորության վրա:
Նախօրյակին նաեւ հրդեհ Է բռնկել Ախալքալաքի շրջանի Կորխի գյուղի մերձակայքում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան), բայց այս պահին այն արդեն վերացված Է, հայտնել Է շրջանային վարչակազմի ղեկավար Էդուարդ Աղասարյանը:
© 2009 ARMENPRESS.am