Սպորտ

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը պարտություն կրեց աշխարհի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը պարտություն կրեց աշխարհի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը պարտվեց աշխարհի առաջնության երկրորդ մենամարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն իր 2-րդ մենամարտում պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս մնաց հետագա պայքարից:

Աշխարհի առաջնությունում պայքարը շարունակում է Հովհաննես Բաչկովը: Օգոստոսի 29-ին նա կմրցի Մոնղոլիան ներկայացնող Բատարշուխ Չինզորիգի հետ և հաղթանակի դեպքում դուրս կգա կիսաեզրափակիչ ու կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում