Հասարակական

Շիրակի մարզի դիմորդների 88 տոկոսն ընդունվել է բուհ

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի դիմորդների 88 տոկոսն ընդունվել է բուհ

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի դիմորդները 2016-2017 ուսումնական տարում լավ արդյունքներ են արձանագրել: Մարզն ունեցել է 871 դիմորդ, նրանցից 88 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն: Այս մասին օգոստոսի 25-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը: Երեւանի պետական համալսարան դիմած Շիրակի մարզի դիմորդների 98,3 տոկոսն ընդունվել է: Թեև, ըստ պատասխանատուի, սա լավ ցուցանիշ է, սակայն նաև մտահոգիչ՝ Շիրակի մարզի դիմորդների գերակշռող մասը չի նախընտրում ընդունվել Գյումրու պետական բուհեր եւ ուսանելու նպատակով մայրաքաղաք է մեկնում:

Արա Իսպիրյանը նաև հավանական է համարում հաջորդ տարվանից բուհական ընդունելության կարգում որոշակի փոփոխությունները. դրանք հիմնականում առաջադրանքների հետ կապված՝ չեն լինի շտեմարանից ամբողջությամբ վերցված առաջադրանքներ, այլ որոշակի փոփոխված: Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է դիմորդների մասնագիտության ընտրության թվաքանակին: Նախորդ եւ այս տարի դիմորդն իրավունք ուներ հայտագրման գործընթացում ընտրել 8 մասնագիտություն` 2 անվճար եւ 6 վճարովի տեղեր: Սակայն ընդունելության քննություններից հետո ԳԹԿ-ն դիմորդներից բազմաթիվ դիմումներ է ստացել մասնագիտության փոփոխության խնդրանքով:

Սրանք դեռ նախագծեր են, իսկ վերջնական որոշման դեպքում 2017 թվականի հոկտեմբերին արդեն դիմորդները կիրազեկվեն 2018 թվականի ընդունելության կարգի մասին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում