Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հնդկաստանի արեւելքում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 119-ի

Հնդկաստանի արեւելքում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 119-ի
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Բիհար արեւելյան նահանգում հեղեղումներից զոհված մարդկանց թիվը հասել Է 119-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Telangana Today հրատարակությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել Էր տարածաշրջանում 41 զոհվածների մասին:

Հրատարակության տվյալներով՝ տարածաշրջանում տարհանվել Է ավելի քան 400 հազար մարդ, հազարավոր տներ եւ շենքեր ավերված են: Տեղական իշխանություններն ավելի քան հազար պատսպարան են կազմակերպել նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:

Հորդառատ անձրեւները Հնդկաստանի հյուսիսին, Նեպալին եւ Բանգլադեշին պատուհասել են անցած շաբաթվա վերջին: Հեղեղումներից Հնդկաստանի հյուսիսում վերջին մի քանի օրվա ընթացքում զոհվել Է ավելի քան 100 մարդ, Նեպալում անբարենպաստ եղանակի զոհ Է դարձել 111 մարդ, Բանգլադեշում զոհերի թիվը հասել Է 57-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am