Հնդկաստանի արեւելքում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 119-ի
15:11, 18 Օգոստոս, 2017Հրատարակության տվյալներով՝ տարածաշրջանում տարհանվել Է ավելի քան 400 հազար մարդ, հազարավոր տներ եւ շենքեր ավերված են: Տեղական իշխանություններն ավելի քան հազար պատսպարան են կազմակերպել նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:
Հորդառատ անձրեւները Հնդկաստանի հյուսիսին, Նեպալին եւ Բանգլադեշին պատուհասել են անցած շաբաթվա վերջին: Հեղեղումներից Հնդկաստանի հյուսիսում վերջին մի քանի օրվա ընթացքում զոհվել Է ավելի քան 100 մարդ, Նեպալում անբարենպաստ եղանակի զոհ Է դարձել 111 մարդ, Բանգլադեշում զոհերի թիվը հասել Է 57-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am