Իսրայելական Haaretz-ն «Արմենպրես»-ին պարզաբանել է իր կայքէջի նմանակ էջում հայտնված հրապարակման մանրամասները
18:48, 3 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական Haaretz պարբերականն «Արմենպրես»-ին պարզաբանել է իր կայքէջի նմանակ էջում հայտնված հրապարակման մանրամասները։ Կայքը, որը հրապարակել էր Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևիին վերագրվող ասուլիսի մասին պատմող նյութը, նմանակել է իսրայելական պարբերականի դոմենային անվանումն ու արտաքին տեսքը և պարբերաբար նրա անունից լուրեր է հրապարակել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում