Հայաստանում սպանությունների թիվը նվազել է
15:24, 2 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2017 թվականի հունվար-հունիս ամիսների դրությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմում է 2312 դեպք :
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 189 դեպքով:
Եթե նախորդ տարի հունվար-հունիսին գրանցվել էր սպանության 39 դեպք, ապա այս տարի այդ թիվը 25 կամ 14 դեպքով պակաս է:
Նախորդ տարվա համեմատ նվազում է նկատվում նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում