Հայաստանում սպանությունների թիվը նվազել է

15:24, 2 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2017 թվականի հունվար-հունիս ամիսների դրությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների  թիվը կազմում է 2312 դեպք :

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության  տվյալները, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 189 դեպքով:

Եթե նախորդ տարի հունվար-հունիսին գրանցվել էր սպանության 39 դեպք, ապա այս տարի այդ թիվը 25 կամ 14 դեպքով պակաս է:

Նախորդ տարվա համեմատ նվազում է նկատվում նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում:


© 2009 ARMENPRESS.am