Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել գյուղերի վրա կրակելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճին. Շարմազանով

Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել գյուղերի վրա 
կրակելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է և ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերի գնդակոծմանը:   

«Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,-ընդգծեց Շարմազանովը:

Ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը՝ պատճառելով նյութական հսկա վնաս: Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ՝ շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծության հետևանքով վառվել է գյուղի ջրաղացը: 12 միլիոն դրամի վնաս է հասցվել գյուղացուն: Գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել: Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնվել: Հուլիսի 21-ի երեկոյան կրակի տակ է եղել նաև սահմանամերձ Բարեկամավանը: Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնվ․ 1976թ․)։ Ադրբեջանը պարբերաբար կրակի տակ է պահում գյուղերը՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքներին: Իսկ հուլիսի 30-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հակառակորդի կրակոցներից բռնկված հրդեհի հետևանքով այրվել է ցորենի բերքը, որն օրեր շարունակ բնակիչները չէին կարողանում հավաքել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am