Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Քիշնեւում տեղի են ունենում խառն ընտրական համակարգի օգտին եւ դեմ հանրահավաքներ

Քիշնեւում տեղի են ունենում խառն ընտրական համակարգի օգտին եւ դեմ հանրահավաքներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում ընտրական համակարգի փոփոխման կողմնակիցները եւ հակառակորդները հուլիսի 20-ին հանրահավաքներ են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, որը հաստատել Է անցումը խառն ընտրական համակարգին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բարեփոխումը պաշտպանող ցուցարարները տեղավորվել են շենքի մուտքի մոտ: Նրանք ձեռքներին բռնել են «Պահանջու՜մ ենք խառն ընտարական համակա՛րգ», «Մոլդովային խառն ընտրական համակարգ Է անհրաժե՛շտ» մակագրություններով պլակատներ: Ոստիկանների խիտ պահապան ջոկատից այն կողմ խորհրդարանի շենքը պիկետում են ընդդիմադիր արտախորհրդարանական կուսակցությունները, ինչպես նաեւ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններ: Նրանք հանդես են գալիս խառն ընտարական համակարգի դեմ: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ոստիկանության աղբյուրներ, առայժմ երկու ցույցերն Էլ անցնում են խաղաղ: Հուլիսի 20-ին ավելի վաղ հանրապետության խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել Է անցումը խառն ընտրական քվեարկությանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am