Հալեպում կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը պատերազմից հետո
12:41, 8 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը, որը դիտել են հարյուրավոր մարդիկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, հանդիսատեսը նույնիսկ մասնակցել է բեմադրությանը:
Հալեպի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Ջաբեր Ալ-Սանջուրի խոսքով՝ այդ ներկայացումը ապացուցեց այն, որ քաղաք է վերադարձել խաղաղ կյանքը և չկա վախենալու որևէ պատճառ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում