Հալեպում կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը պատերազմից հետո

12:41, 8 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպվել է  թատերական առաջին ներկայացումը, որը դիտել են  հարյուրավոր մարդիկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, հանդիսատեսը նույնիսկ մասնակցել է բեմադրությանը:

Հալեպի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Ջաբեր Ալ-Սանջուրի խոսքով՝ այդ ներկայացումը ապացուցեց այն, որ քաղաք է վերադարձել խաղաղ կյանքը և չկա վախենալու որևէ պատճառ:

 


© 2009 ARMENPRESS.am