Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Աբեն եւ Թրամփը պայմանավորվել են սերտորեն համագործակցել ԿԺԴՀ-ի վրա ճնշումն ուժեղացնելու համար

Աբեն եւ Թրամփը պայմանավորվել են սերտորեն համագործակցել ԿԺԴՀ-ի վրա ճնշումն ուժեղացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել Է ԿԺԴՀ-ի իշխանությունների վրա ճնշման մեծացման գործում համախմբվածության հարցը՝ նրանց քաղաքականությունը փոխելու նպատակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

«Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքի շուրջը, այդ թվում նաեւ վարչակարգի վրա ճնշման մեծացման գործում համախմբվածության շուրջը՝ վերջինիս վտանգավոր ուղին փոխելու նպատակով»,- ասված Է փաստաթղթում:

Նախագահը եւ վարչապետը «հավաստել են, որ ամերիկա-ճապոնական դաշինքը պատրաստ Է պաշտպանվելու Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող ցանկացած սպառնալիքից եւ գործողությունից եւ հակազդելու դրանց»: Թրամփը եւ Աբեն նաեւ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, եւ նշել են, որ մտադիր են հանդիպել Համբուրգում G20-ի (գագաթնաժողովին)»,- եզրափակել են Սպիտակ տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am