Ազատ ոճի ըմբիշները թիմային հաշվարկում 6-րդն են Եվրոպայի առաջնությունում
12:29, 29 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դորտմունդ քաղաքում ավարտվեց Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի անդամներից Հովհաննես Մաղաքյանը դարձավ արծաթե մեդալակիր, Կարեն Զուրաբյանը և Արսեն Հարությունյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում