Տնտեսություն

Արևային կայանի մրցույթին մասնակցելու համար նախարարություն են դիմել 20 ընկերություն

2 րոպեի ընթերցում

Արևային կայանի մրցույթին մասնակցելու համար նախարարություն են դիմել 20 ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 55 մեգավատտ արևային կայանի մրցույթը աննախադեպ մեծ արձագանք առաջացրեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 28-ին Գերմանա-հայկական հիմնադրամի շրջանակում իրականացվող «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպվող սեմինարի ժամանակ ասաց ՀՀէներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարիտեղակալՀայկ Հարությունյանը:

«Հետաքրքրությունը բավականին մեծ է նման չափի կայանի մրցույթի համար: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, ովքեր մեզ աջակցում են այս գործընթացում, նշում էին, որ 6-8 դիմորդ բավական է գործընթացում հաջողության հասնելու համար»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով` նախարարության են դիմել տարբեր մայրցամաքների երկրներից`Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Աֆրիկական երկրներից, Իրանից, Գերմանիայից և այլն:

«Գնահատման փուլի ավարտից հետո արդեն կներկայացվի այն ընկերությունների ցանկը, որոնք նախաորակավորվել են, և դրանց միջև կանցկացվի մրցույթ»,- ասաց Հարությունյանը:

ՀՀէներգետիկենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարիտեղակալՀայկ Հարությունյանը նախաորակավորման անցկացման անհրաժեշտությունը նրանում է, որպեսզի ֆիքսվեն այն նվազագույն պայմանները, որոնք կազմակերպությունները պետք է բավարարեն:

«Դա կապված է արևային էներգիայի ոլորտում փորձի, ֆինանսական կարողությունների առկայության հետ: Օրինակ` որպես նախապայման նշված է, որ 55 մեգավատտ արևային կայանի համար պետք է դիմող ընկերությունը նախկինում 100 մեգավատտ կայան կառուցած լինի , որից մեկը պետք է լինի 50 մեգավատտանոց և առնվազն երկու երկրներում ունենա գործող կայաններ: Հուսով եմ, մրցույթը կլինի մրցունակ, որի արդյունքում հետագայում կստանանք արևային էներգիայի ցածր սակագին»,- եզրափակեց Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում