Տարածաշրջանային

«Գազպրոմ»-ը կարող Է հեռանալ Թուրքիայի ներքին շուկայից. «Կոմերսանտ»

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմ»-ը կարող Է հեռանալ Թուրքիայի ներքին շուկայից. «Կոմերսանտ»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ» խումբը կարող Է վաճառել իր բաժնեմասը Bosphorus gas-ում եւ Akfel Holding-ում: Այդպիսով ռուսական ընկերությունը կարող Է ամբողջովին հեռանալ Թուրքիային ներքին շուկայից՝ մնալով գազի ներմուծող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 28-ին հայտնել Է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրների:

Ըստ նրանց տեղեկությունների, Գազպրոմբանկն ավարտում Է Promak ընկերությունից դուրս գալը, որը վերահսկիչ բաժնեմաս ունի Թուրքիա ռուսական գազ ներմուծող երկու ընկերություններում՝ Enerco-ում եւ Avrasya-ում: Promak-ը Գազպրոմբանկի եւ Akfel Holding թրեյդերի համատեղ ձեռնարկությունն Է:

Ինչպես ենթադրում Է հրատարակությունը, թուրքական շուկայից հեռանալը կարող Է ուժեղացնել «Գազպրոմ»-ի բանակցային դիրքը գնային վեճերում, քանի որ ընկերությունն այլեւս ուղղակի շահագրգռվածություն չի ունենա իրացման բիզնեսի շահութաբերության պահպանման հարցում:

2017 թվականի մայիսի սկզբին «Գազպրոմ»-ը հայտնել Է «Թուրքական հոսքի» ծովային հատվածի շինարարությունն սկսելու մասին: Գազամուղի երկու ճյուղերի հզորությունը պետք Է կազմի 15,75-ական միլիարդ խորանարդ մետր: Գազատարի կառուցումը պլանավորվում Է ավարտել 2015 թվականի վերջին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում