Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ռուսական եւ ուկրաինական ընկերությունները ենթարկվել են Petya վիրուսի գրոհին

Ռուսական եւ ուկրաինական ընկերությունները ենթարկվել են Petya վիրուսի գրոհին
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Petya վիրուսի գրոհին են ենթարկվել «Ռոսնեֆտ»-ը, «Բաշնեֆտ»-ը, Mars-ը, Nivea-ն եւ Mondelez International (Alpen Gold շոկոլադի արտադրողը): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Group-IB ընկերության հաղորդագրության մեջ, որն զբաղվում Է կիբեռհանցագործությունների կանխմամբ եւ հետաքննությամբ:

Վիրուսն արգելափակում Է համակարգիչները եւ 300 դոլարի չափով փրկագին պահանջում բիտկոյիններով: Ռուսաստանում եւ Ուկրաինայում ընկերությունների դեմ ընդգրկուն գրոհը գրանցվել Է Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում: Group-IB-ի հաղորդագրության մեջ ասված Է, որ վիրուսը տեղային ցանցում տարածվում Է այնպես, ինչպես եւ WannaCry հայտնի վիրուսը:

«Կիբեռգրոհի զոհերի թվում հայտնվել են «Ռոսնեֆտ»-ի, «Բաշնեֆտ»-ի, Mars-ը, Nivea-ի, TESA-ի, Mondelеz International-ի եւ ուրիշների ցանցերը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում Է, որ վիրուսը գրոհել Է Ուկրաինայի կառավարության, «Աշան» խանութների, «Պրիվատբանկի», կապի գործարկուների համակարգիչները:

«Գրոհի են ենթարկվել Ուկրաինայի կառավարության համակարգիչները, «Աշան» խանութները, ուկրաինական օպերատորները («Կիեւսթարը», LifeCell-ը, «Ուկրտելեկոմ»-ը ), «Պրիվատբանկ»-ը: «Բորիսպոլ» օդանավակայանը, ենթադրաբար, նույնպես ենթարկվել Է հաքերային գրոհի»,- նշել Է Group-IB-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am