Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի  2019թ.

ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի  2019թ.

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ. վերջին: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Տարածաշրջանային համագործակցության զարգացման նպատակով շարունակվել են 2016թ. Հայաստան-Իրան օդային գծի կառուցման աշխատանքները: 400 կիլովատ լարման էլեկտրահաղորդման Հայաստան-Վրաստան գծի կառուցման նպատակով հայտարարվել է գլխավոր կապալառուների ընտրության միջազգային մրցույթներ, որոնց արդյունքների ամփոփումը և պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. ընթացքում: Էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019թ.  վերջում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ օդային գծերի կառուցման արդյունքում ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման հզորությունը 300 մեգավատից կհասցվի 1000-1200 մեգավատի, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման հզորությունը՝ 200 մեգավատից կհասցվի 300 մեգավատի: Սա կնպաստի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am