Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը համալրել է կազմը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը համալրել է կազմը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ համալրում է կազմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսին մեկնարկող աշխարհի 2019թ. առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի թուրքական «Սակարյա» թիմում հանդես եկող հայազգի բասկետբոլիստ Քրիս Յանկու Օսիկյանը:

22-ամյա բասկետբոլիստը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 193սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Սակարյա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am