Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւին

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր 
Ուրազաեւին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ այդ հարցում առանձնակի կարեւորել դեսպանի ներդրումը՝ միտված երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է առանցքային նշանակություն ունենալ երկկողմ համագործակցության հարցում, ուստի խորհրդարանականները պետք է արդյունավետ օգտագործեն կարեւորագույն այդ հարթակը:

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ՀՀ ԱԺ փոխնախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել բեղմնավոր աշխատանք: Դեսպանը բարձր է գնահատել տիկին Հովհաննիսյանի կատարած աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման հարցում եւ ներկայացրել է այս ոլորտում իր երկրում իրականացվող քայլերը: Նա կարեւորել է հայ-ղազախական համագործակցության խորացումը տարբեր բնագավառներում եւ ներկայացրել է այդ ուղղությամբ վերջին շրջանում իրականացված ծրագրերն ու քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձել են վեցերորդ գումարման խորհրդարանում Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ձեւավորմանը եւ համոզմունք հայտնել, որ այն իր գործունեությամբ հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի:

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը եւ կարեւորել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցված աշխատանքը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am