Քաղաքականություն

Ադրբեջանը «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից կրկին կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից կրկին կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հունիսի 8-ի երեկոյան կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Գնդակոծել են երեկոյան՝ 21:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում: Նախորդ անգամվա պես նորից ընդհատումներով կրակել են «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից եւ հրաձգային զենքերից: Փառք Աստծո, էական վնասներ չունենք: 1-2 նյութական վնաս ունենք՝ դարպաս, տանիք, իսկ գիշերը խաղաղ է եղել»,- ասաց համայնքապետը:

Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր նախորդ դեպքի պարագայում այս անգամ եւս հանձնաժողովը կազմել եւ մարզպետարան է ներկայացրել հասցված վնասի չափը:

«Մինչ այսօր ինչքան վնաս եղել է, միշտ փոխհատուցվել է»,-նշեց Նարեկ Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում