Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 31-ին հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետության 15 հազար եվրո վճարել հայցվորին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը, 2008 թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սիլվարդ Այվազյանը  բողոք էր ներկայացրել՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:

Դիմումատուն պնդել է, որ իր եղբայրը՝Սեյրան Այվազյանը, սպանվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումով, ինչպես նաև հետագայում արդյունավետ հետաքննություն չի իրականացվել:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը:

Ամբողջական վճռին կարող եք ծանոթանալ http://hudoc.echr.coe.int/eng#{"languageisocode":["ENG"],"documentcollectionid2":["JUDGMENTS"],"itemid":["001-173768"]} հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am