Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կառավարությունում քննարկվել է զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման ընթացքը

Կառավարությունում քննարկվել է զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների 
զարգացման ծրագրերի մշակման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ մայիսի 3-ին կայացել է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության, տարածքային համաչափ զարգացման և զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատանքային  խորհրդակցություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացվել են, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման մի շարք առաջարկություններ, որոնք մշակվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Քննարկվել են մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման և զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման հնարավորությունները:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ակտիվացնել զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործընթացը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am