Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության կապակցությամբ ուղերձը պետք չէ ընդունել որպես վերջնական ուղղություն. Մանոյան

Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության կապակցությամբ ուղերձը պետք չէ ընդունել 
որպես վերջնական ուղղություն. Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը շարունակվեց նույն թափով, ինչ 100-րդ տարելիցի ժամանակ էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով` Թուրքիայի արձագանքը այս տարի, նախորդ տարիների համեմատ, բավականին քիչ էր:

«Միջազգային բոլոր լրատվամիջոցները խոսում են ցեղասպանության փաստի մասին և Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերաբերյալ, և այլևս չեն օգտագործում «հայերի տեսանկյուն» բառակապակցությունը: Բացի այդ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բոլոր միջոցառումներին  տարբեր երկրներում բավականին մեծ մասնակցություն ունեցան պետությունների կողմից գործադիր և օրենսդիր մարմինները»,- ընդգծեց Մանոյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Դոնալդ Թրամփի ուղերձին` Մանոյանը նշեց, որ թեև Դոնալդ Թրամփը շարունակեց նախորդ նախագահների քաղաքական գիծը, սակայն իմանալով նրա անկանխատեսելի խառնվածքը չի կարելի այն ընդունել որպես վերջնական:

«Այս ուղերձը պետք չէ ընդունել որպես հիմնական ուղղություն: Հայոց ցեղասպանության հարցը կախված է, թե ինչ հարաբերություններ կունենա ԱՄՆ-ն Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ, քանզի ամերիկացիները այդ հարցը դիտարկում են ավելի մեծ խնդիրների համատեքստում»,- նշեց Մանոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am