Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ԵՏՀ-ն հավանություն է տվել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին

 ԵՏՀ-ն հավանություն է տվել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նավթի ու գազի հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին:

«Ծրագրում հաշվի են առնվել ԵԱՏՄ պետությունների տնտեսական շահերը, ներառյալ այդ երկրների գազային շուկաների գործունեության, նաև ազգային օրենսդրությունների առանձնահատկությունները: Միաժամանակ, գազի ընդհանուր շուկայի ձևավորումն ինտեգրացիոն համագործակցության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ Ադամկուլ Ժունուսովը:

Միջոցառումների մի մասը կապված է բորսային առևտրի կարգավորման ու գազի առևտրի կանոնների, գազի ընդհանուր շուկայում գնային ու սակագնային քաղաքականության իրականացման հետ: 

2016 թվականի մայիսին ԵԱՏՄ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարները հաստատել են գազի ընդհանուր շուկայի ձևավորման գաղափարին: Փաստաթուղթը նախատեսվում է մշակել և նախագահների մակարդակով հաստատել մինչ 2017 թվականի հունվարի 1-ը, իսկ ծրագրի միջոցառումներն իրականացնել մինչ 2024-ի հունվարի 1-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am