Սպորտ

Հանձնվելը տարբերակ չէ. Զլատան Իբրահիմովիչը խոսել է վնասվածքի մասին

1 րոպեի ընթերցում

Հանձնվելը տարբերակ չէ. Զլատան Իբրահիմովիչը խոսել է վնասվածքի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր վնասվածքի մասին:

«Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար: Նորություն չէ, որ վնասվածք ունեմ և ինչ որ ժամանակ ֆուտբոլից հեռու կմնամ: Կանցնեմ այս ամենի միջով, ինչպես հաղթահարել եմ ամեն ինչ մինչ օրս, ու կվերադառնամ ավելի ուժեղ: Հանձնվելը տարբերակ չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Իբրահիմովիչը:

Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Անդերլեխտ»-ի դեմ խաղի ժամանակ: ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ հարձակվողը կարող է ավարտել կարիերան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում