Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քրգործն ուղարկվել է ՀՔԾ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քրգործն ուղարկվել է 
ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 24.03.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 13.03.2017թ.-ին` իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ,  ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈԲ տեսուչ Արթուր Ս.-ն, իր կողմից սպասարկվող տեղամասում նկատելով ավտոմեքենայի ձայնարկիչը բարձր ձայնով միացրած երեք երիտասարդների, նրանցից պահանջել է չխանգարել բնակիչների հանգիստը` հաշվի առնելով օրվա ուշ ժամը: Սակայն, ի պատասխան, երիտասարդներից Արմեն Մ.-ն ու Դավիթ Ս.-ն բռնություն են գործադրել ոստիկանի նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս: Մյուս երիտասարդն էլ` Հայկազ Չ.-ն, չենթարկվելով ոստիկանի և վերջինիս օգնության հասած եղբոր՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչի օրինական պահանջներին, իրեն պատկանող ավտոմեքենայից վերցրել է գազային ատրճանակը, այն պահել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ և սպանության սպառնալիքներ տվել։

Ի դեպ, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, միջադեպի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն էլ, իրենց հերթին, բռնություն են գործադրել հիշյալ երիտասարդների նկատմամբ: Մասնավորապես, նրանցից Հայկազ Չ.-ն նախաքննության ընթացքում հաղորդում է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ծեծի ենթարկել Դավիթ Ս.-ին և Արմեն Մ.-ին, որի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am