Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մոտ ապագայում Հայաստանում կառուցվելու է 4 ջրամբար

Մոտ ապագայում Հայաստանում կառուցվելու է 4 ջրամբար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ապագայում Հայաստանում կառուցվելու է 4 ջրամբար: Դրանք են Վեդիի, Եղվարդի, Կապսի, Մաստարայի ջրամբարները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:

«Չորս ջրամբարի հզորությունը կազմում է 155 մլն խմ: Արդյունքում ունենալու ենք շուրջ 30 հազար հա հողատարածքների կայուն ոռոգման համար ջրամատակարում: Կարող ենք ասել, որ կտնտեսենք շուրջ 50 մլն կՎժ  էլեկտրաէներգիա, որը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ»,-ասաց նա:

Ներկայում Հայաստանում գործում են 80 ջրամբար: Ջրամբարների ընդհանուր տարողությունը կազմում է 1,1 մլրդ խմ: Դրանք այն ջրամբարներն են, որոնք ջրառատ ամիսներին տեղացած ջուրը հավաքում են, և այն ոռոգման շրջանում օգտագործվում է: Ջրամբարները բաշխված են հանրապետության տարբեր մասերում: Ամենամեծ ջրամբարն Ախուրյանի ջրամբարն է, որի տարողունակությունը կազմում է 525 մլն խմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am