Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն մարտի 17-ին Հայկական ընդհանուր բարեգործական միության ընդունելությունների դահլիճում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի՝ խորհրդի անդամների, մի խումբ կրթաթոշակառուների, շրջանավարտների, ինչպես նաև հիմնադրամի «Ստարտ Արմենիա» 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, «Լույսի» կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հանդիպման սկզբում համառոտ խոսել է հիմնադրամի վերջին շրջանի ձեռքբերումների, այդ թվում՝ «Ստարտ Արմենիա» մրցույթի նպատակների մասին, որից հետո մրցույթի ժյուրիի անդամները ներկայացրել են հաղթողներին, ովքեր լսարանին պատմել են իրենց ծրագրերի մասին, պատասխանել Հանրապետության Նախագահի և հանդիպման մասնակիցների հարցերին: 

Հանրապետության Նախագահը 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողներին հանձնել է մրցանակները, շնորհավորել և մաղթել նորանոր հաջողություններ: 

«Ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաստատենք, որ մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքներն օգտակար են և պետք է ծառայեն Հայաստանի զարգացմանը: Անշուշտ, ես շատ ուրախ եմ, որ տասը տարի առաջ նախաձեռնած մեր փորձը հաջողությամբ շարունակվում է, և արդեն հարյուրավոր երիտասարդներ կարողացել են մի կողմից ստանալ լավ ուսում, մյուս կողմից՝ դա կապել Հայաստանի հետ, ձեռք բերել ընկերներ, հաստատել նոր կապեր: Իրոք, ուրախ եմ այս հաջողությունների համար, որ ունենք և կարծում եմ, որ «Լույսի» շրջանավարտների ու ընդհանրապես մեր բոլոր երիտասարդների համար եկել է ամենաիսկական ժամանակը ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին, որովհետև ամենից լավ բարեփոխումներ կարող են իրականացնել միայն երիտասարդները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ «Լույս»-ը հավերժ շարունակելու է իր գործունեությունը և մշտապես իր նպաստն է բերելու Հայաստանի զարգացմանը: «Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում, բայց հնարավորություն չունեն: Ունակությունը ձեզնից, հնարավորությունները՝ մեզնից»,- ընդգծել է Նախագահը և նշել, որ ուսյալ մարդկանց, երիտասարդների շնորհիվ է գալու մեր երկրի վերածնունդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am