Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մոուրինյոն շատ դժգոհ չէ կրած պարտությունից

Մոուրինյոն շատ դժգոհ չէ կրած պարտությունից

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Չելսի»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հանդիպման մասին:

«Ուզում եմ ասել, որ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, մեր երկրպագուներով: Մենք շատ կարևոր խաղ ունենք մի քանի օրից և ես հանգստանալու հնարավորություն տվեցի ֆուտբոլիստներին: Մեզ կարևոր խաղ է սպասում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի արդեն մարտի 17-ին` Եվրոպայի լիգայի շրջանակում հյուրընկալելով «Ռոստով»-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am