Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում

Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Փետրվարի 22-ին Վիտալի Չուրկինի դիով դագաղը կուղարկվի Ռուսաստան, այն պետք Է Մոսկվա հասնի փետրվարի 23-ին  Ռուսաստանի ավիագծերի կանոնավոր չվերթով՝ հարազատների ուղեկցությամբ»,- ասել Է նա:  
«Մոսկվայում սգո միջոցառումները, որոնց ընթացքում մեր ժողովուրդը կկարողանա հրաժեշտ տալ Վիտալի Չուրկինին, պլանավորված են փետրվարի 24-ին»,- հայտնել Է Զախարովան՝ նշելով, որ սգո միջոցառումների անցկացման ստույգ ժամանակի եւ վայրի մասին ԱԳՆ-ն կհայտնի ավելի ուշ:
Նա նաեւ հայտնել Է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչությունում բացված Է ցավակցությունների գիրք, առաջին գրառումներն այնտեղ արել ԱՄՆ-ում հավատարմագրված՝ ԱՊՀ-ի դեսպանները, ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչները: 
Դիվանագետը վախճանվել Է փետրվարի 20-ին Նյու Յորքում: Փետրվարի 21-ին կլրանար նրա 65 տարին: ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը Չուրկինն զբաղեցրել Է 2006 թվականի ապրիլի 8-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am