Հասարակական

Բաղանիսցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը. պատճառը նորակոչիկներն էին

1 րոպեի ընթերցում

 Բաղանիսցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը. պատճառը նորակոչիկներն էին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հունվարի 21-ին փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը պարզաբանեց, որ պատճառը Բաղանիսում ընդունված ավանդույթն է, ըստ որի, բաղանիսցի նորակոչիկներին սահման են ճանապարհում գյուղից` դհոլ-զուռնայով: «Ընդունված է, որ նորակոչիկները ծառայության են մեկնում զինկոմիսարիատի մոտից: Քանի որ մեր նորակոչիկները ավանդույթի համաձայն որոշել էին ծառայության մեկնել գյուղից, Նոյեմբերյանի զինկոմիսարիատում համարել են, որ, Նոյեմբերյան քաղաք չներկայանալով, վերջիններս ծառայությունից խուսափել են»,-ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ զինկոմիսարիատից տվյալ նորակոչիկների ծառայության մեկնելու օրը տեղափոխել են հունվարի 26-ին, ինչն էլ առաջացրել էր վերջիններիս դժգոհությունը եւ ճանապարհի փակման պատճառ էր դարձել: «Դա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր բնակիչները սահմանին ապրելով բանակից չեն խուսափում»,-հավելեց Սահակյանը:

Միջպետական ավտոճանապարհն արդեն բաց է, իսկ նորակոչիկներին բանակ կճանապարհեն հունվարի 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում